‘Իրանում մատները կտրելու նոր սարք են մշակել (լուսանկար)’

865

Իրանում, որտեղ հրապարակային մահապատիժներն ու ֆիզիկական պատիժները մեծ տարածում ունեն, որոշվել է «հեշտացնել» դահիճների աշխատանքը: Իսլամական հանրապետությունում դատապարտյալների մատները կտրելու սարք է մշակվել, որն առաջին անգամ հանրությանն է ցուցադրվել Շիրազ քաղաքում իրականացվող պատժի ընթացքում, հայտնում է INSA գործակալությունը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ նախորդ շաբաթ Շիրազ քաղաքում, շարիաթի դատարանի որոշմամբ, գողության և շնանալու  համար մեղավոր ճանաչված տղամարդուն նոր սարքի միջոցով զրկել են աջ ձեռքի չորս մատներից:

The Telegraph պարբերականի կողմից հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես են սև հագուստով և փակ դեմքերով դահիճներն իրականացնում դատապարտյալի պատիժը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի մեքենան կայանվել է Աբովյան փողոցի մայթին (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘Արփինե Հովհաննիսյան. Բարետեսությունը կփրկի աշխարհը, եթե չարությունը և տգիտությունն այն չկործանեն’