‘Իրանում մարդատար ինքնաթիռ է կործանվել’

2498

Իրանում կործանվել է Aseman Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռ, որում եղել է 66 մարդ՝ 60 ուղևոր և անձնակազմի վեց անդամներ, հաղորդել են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի արտակարգ օգնության ծառայության ղեկավարին: Ինքնաթիռը Թեհրանից թռչում էր Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Յասուջ քաղաքը: Այն ընկել է Սեմիրոմ քաղաքի մերձակայքում, երկրի կենտրոնական լեռնային շրջանում: Ինքնաթիռը շահագործման մեջ է գտնվել 25 տարի:

Կարմիր կիսալուսնի միջազգային կազմակերպությունը աղետի վայր է ուղարկել փրկարար ջոկատներ:

Ավիաընկերությունը հերքել է իր իսկ նախորդ հայտարարությունն այն մասին, թե օդանավում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են: «Տեղանքի յուրահատկության պատճառով մեզ առայժմ չի հաջողվել հասնել աղետի վայրին, և ըստ էության՝ մենք չենք կարող ստույգ հաստատել, որ օդանավում եղած բոլոր մարդիկ զոհվել են»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Լարսը բաց է’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլին Կիևի ցույցարարներին խոստացել է նախագահի թեկնածու «ժողովրդից»’