‘Իրանում նախագահական ընտրապայքարից դուրս են եկել երկու թեկնածուներ’

920

Իրանում ռեֆորմիստների շարժումը ներկայացնող նախագահի թեկնածու Մոհամեդ Ռեզա Արեֆը հայտարարել է ընտրապայքարից դուրս գալու մասին, այսօր հաղորդել է Reuters-ը: Փոխնախագահի պաշտոնն զբաղեցնող Արեֆը հայտարարել է, որ իր թեկանածությունը հանում է ռեֆորմիստների առաջնորդներից մեկի՝ Մոհամադ Խաթամիի խնդրանքով: Թե արդյո՞ք Արեֆը կհայտարարի թեկնածուներից որևէ մեկին պաշտպանելու մասին՝ չի հաղորդվում: Ավելի վաղ ռեֆորմիստները քննարկել են այն տարբերակը, որ Արեֆն իր թեկանծությունը հանի հօգուտ չափավոր ռեֆորմիստ Հասան Ռոուհանիի: Ռոուհանիի՝ բարեփոխականների միասնական թեկնածուն լինելու վերաբերյալ հայտարարությունը հրապարակել էր նաև Իրանի նախկին նախագահ Մոհամադ Խաթամիի շտաբը:

Երեկ հայտնի դարձավ, որ մրցապայքարից դուրս է եկել մեկ այլ թեկնածու ևս՝ Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Գոլամ Ալի Հադդատ Ադելը, որը մտերիմ է Իրանի այաթոլլա Ալի Խամենեիի հետ, փոխանցում է lenta.ru-ն:

Իսկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ  կմասնակցի ընտրություններին, սակայն  ոչ մի թեկնածուի չի պաշտպանում, փոխանցում է Fars լրատվական գործակալությունը: Նախկինում Ահմադինեժադը պաշտպանում էր իր մերձավոր դաշնակցին՝ Էսֆանդիյար Ռահիմ Մաշաիին, սակայն Պահապանների խորհուրդը վերջինիս թույլ չտվեց մասնակցել ընտրություններին:

Նախորդ հոդվածը‘Նորվեգիա-Իտալիա՝ Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Գյուղացիները փակել են ճանապարհն ու պահանջում են Սերժ եւ Տիգրան Սարգսյաններին. Տեսանյութ’