‘Իրանում տարեկան 80 հազար մարդ մահանում է շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով’

1413

Ամեն տարի 80 հազար մարդ Իրանում մահանում է շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով, հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը, փոխանցում է Fars լրատվական գործակալությունը: Առողջապահության նախարարության էկոլոգիական վարչության ղեկավար Քազեմ Նադաֆին առողջության էկոլոգիական փառատոնում հայտարարել է, որ Իրանը նոր ռազմավարություն է որդեգրում առողջապահության համակարգի համար, որը շուտով կտա իր պտուղները: «Իրանը մինչև 2025 թ. տարածաշրջանում առողջության ամենաբարձր մակարդակը կունենա»,- հավաստիացրել է Նադաֆին: Նա նաև նշել է, որ էկոլոգիական աղտոտումների հետևանքով տարեկան 80 հազար մահվան դեպքերը կազմում են Իրանում ընդհանուր մահացածության 21 տոկոսը:

Թեհրանը համարվում է աշխարհի ամենաաղտոտված քաղաքներից մեկը: Աշխատանքային օրերին քաղաքի բնակչության թիվը հասնում է 15 միլիոնի, ինչը հանգեցնում է խցանումների՝ քաղաքի կենտրոնում, և օդի աղտոտման բարձր մակարդակի: Նախկինում Իրանում մի քանի օրենքներ են մտցվել՝ օդի աղտոտվածության խնդիրը լուծելու նպատակով, սակայն դրանցից ոչ մեկն այդպես էլ արդյունավետ չի եղել, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘«Չելսին» Տորեսի համար գին է որոշել’
Հաջորդ հոդվածը‘Բարեգործական ֆուտբոլային հանդիպում՝ փոքրիկ Լիլիթի համար’