‘Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Մեղրիում’

1053

Իրանի Ահարա քաղաքից 26 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է տեղի ունեցել: Այն զգացվել է նաև Մեղրիում: Ինչպես տեղեկացրնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մարտի 4-ին` ժամը 01.26-ին, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում` Ահար քաղաքից 26 կմ դեպի արևմուտք, տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 38,480 և արևելյան երկայնության 46.750:

Երկրաշարժը զգացվել է Մեղրիում` 3 բալ ուժգնությամբ:

Նախորդ հոդվածը‘Վենեսուելայի ընդդիմությունն ուզում է իր աչքով տեսնել, որ Չավեսը ողջ է’
Հաջորդ հոդվածը‘Ավտովթար-վրաերթ՝ Երևանում. Բախվել են «Bentley»-ն, «Chrysler»-ն ու «Nissan»-ը. Կա զոհ (լուսանկարներ)’