‘Իրանում 14 լրագրող է ձերբակալվել’

864

Իրանում արտասահմանյան լրատվամիջոցների տեղական ներկայացուցչությունների հետ կապ պահպանելու մեղադրանքով 14 լրագրող է ձերբակալվել, հայտնում է Associated Press գործակալությունը:

Ձերբակալությունները տեղի են ունեցել հունվարի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում: Առայժմ չի հստակեցվում, թե որ ԶԼՄ-ների հետ համագործակցության համար են անազատության մեջ հայտնվել լրագրողները:

Միևնույն ժամանակ, հայտնի է դարձել, որ ձերբակալվածներից ոմանք աշխատում են «Էտեմադ» և «Շարխ» առաջադիմական պարբերականներում և արդեն մի քանի անգամ բանտում են հայտնվել կառավարությանը քննադատելու և ֆեմինիստական գաղափարներին աջակցելու համար:

Amnesty International միջազգային իրավապաշտպան ընկերությունն Իրանի իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողներին: 

Նախորդ հոդվածը‘Միքայել Դանիելյան. Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի դրույթը հակասում է մարդու իրավունքներին’
Հաջորդ հոդվածը‘British Airways-ը լքում է Վրաստանը’