‘Իրանցի արվեստագետները պաղեստինցի երեխաների համար արյուն են հանձնում’

906

Իրանցի նկարիչների և կինոռեժիսորների  խումբը շաբաթ օրը արյուն է հանձնելու Գազայի երեխաների համար, հաղորդել է իրանական IRNA գործակալությունը:

Արյուն հանձնելու ակցիան հովանավորում է Irans Կինոյի երիտասարդական ասոցիացիան:

Հիշեցնենք, որ Գազայի հատվածում Իսրայելի ծավալած ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է 1600 և վիրավորվել ութ հազար պաղեստինցի: Ռազմական գործողությունների ընթացքում  լրիվ ավերվել են 20 մզկիթ և հինգ հիվանդանոց, ինչպես նաև Իսլամական համալսարանը Գազայում:

Իսրայելը ռազմական գործողություններում կորցրել է 131 զինծառայող, հաղորդել է Anadolu գործակալությունը՝ հղում անելով ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևին: Սակայն Իսրայելն այդ տեղեկատվությունը չի հաստատում:

Օգոստոսի 1-ին Իսրայելը հաստատեց իր համաձայնությունը Գազայի հատվածում եռօրյա հումանիտար զինադադարի հաստատմանը, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Զինադադարին իր համաձայնությունն էր տվել նաև Գազայում Իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ): Սակայն այն տևեց ընդամենը երկու ժամից քիչ ավելի, և Իսրայելը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլի. «Վրաստանը վերածել են Ադրբեջանի դեմ սադրանքների ռուսաստանյան հրաձգարանի»’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ ԱԳՆ հայտարարությունը ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ’