‘Իրանցի դիվանագետը ձերբակալվել է Փարիզում պայթյուն կազմակերպելու կասկածանքով’

1857

Գերմանիայում ձերբակալվել է իրանցի մի դիվանագետ, իսկ Բելգիայում՝ իրանական ծագում ունեցող երկու քաղաքացի: Նրանք կասկածվում են Փարիզում անցկացվող Իրանի դիմադրության ազգային խորհրդի ամենամյա համաժողովի մասնակիցների վրա հարձակում նախապատրաստելու մեջ:

Անվերպենում ձերբակալված 38-ամյա Անիս Ս.-ի և 33-ամյա Նասիմա Ն.-ի մոտ հայտնաբերվել է 500 գ ինքնաշեն պայթուցիկ և դետոնատոր: Նրանց կանխամտածված սպանության և ահաբեկչական գործողության նախապատրաստման մեղադրանք է ներկայացվել:

Գերմանիայում ձերբակալված իրանցի դիվանագետն աշխատում է Վիեննայում Իրանի դեսպանատանը: Բելգիայի իշխանությունները նրա մասին որևէ մանրամասն չեն հաղորդել, միայն այն, որ դիվանագետը կասկածվում է մյուս ձերբակալվածների հետ կապի մեջ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախկին նախարարին. նա հետախուզվում է ‘
Հաջորդ հոդվածը‘ՀԴԲ-ն կանխել է հուլիսի 4-ին նախատեսված ահաբեկչական գործողությունը’