Իրանցի երկու դերասանուհու դեմ գործ է հարուցվել հիջաբ չկրելու համար

336

Իրանում կինոյի և թատրոնի հանրաճանաչ դերասանուհիներ Աֆսանե Բայեգանի և Ֆաթեմե Մոթամեդ Արիայի նկատմամբ դատական գործ է հարուցվել հիջաբ չկրելու համար, հաղորդել է IRNA գործակալությունը՝ հղում անելով Թեհրանում իրավակարգի պահպանության հրամանատարության հանրության հետ կապերի բաժնի հայտարարությանը։

«Աֆսանե Բայեգանը և Ֆաթեմե Մոթամեդ Արիան իրանցի հայտնի դերասան Աթիլա Պեսնիանիին նվիրված արարողության ժամանակ խախտել են պարտադիր կերպով հիջաբ կրելու օրենքը։ Մյուս կանայք արարողությանը ներկա են եղել հիջաբով՝ պահպանելով իսլամի նորմերը․․․ Ուստի, նկատի ունենալով այդ անձանց կատարած ակնհայտ հանցագործությունը, հանրային անվտանգության ոստիկանությունը գործ է հարուցել, որն այժմ  քննում են դատական իշխանությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիջաբ կամ այլ գլխաշոր կրելու հարցը կապված է 2022 թ․ աշնանը տեղի ունեցած անկարգությունների հետ։ Զանգվածային ցույցեր էին սկսվել այն բանից հետո, երբ սեպտեմբերի կեսերին բարքերի ոստիկանության կողմից ձերբակալված Մահսա Ամինին մահացել էր ոստիկանությունում։ Ցուցարարներն աղջկա մահվան համար մեղադրում էին իշխանություններին։ Իրանուհիներն սկսեցին զանգվածաբար տեսագրություններ հրապարակել սոցցանցերում, որոնցում կտրում էին մազերը և այրում հիջաբները։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԼեհաստանում ՌԴ դեսպանատունը երկրի ԱԳՆ-ին բողոքի նոտա է հանձնել
Հաջորդ հոդվածըՀարութ Ուլոյան. Հիմա հետին թվով իրենց թողած չնաշխարհիկ ժառանգությունից են խոսում