‘Իրանցի իրավաբանն ու ռեժիսորը արժանացել են Սախարովի անվան մրցանակի՝ հանուն մտքի ազատության ‘

849

Իրանի քաղաքացիական հասարակության ակտիվիստներ Նասրին Սոթուդեհը և Ջաֆար Փանահին արժանացել են Եվրախորհրդի սահմանած՝ ակադեմիկոս Մ. Սախարովի՝ հանուն մտքի ազատության հեղինակավոր մրցանակին: Այս մասին այսօր հայտնել է ԵԽ նախագահ Մարտին Շուլցը:

«Եվրոպայի գլխավոր օրենսդիր մարմնի կազմում գտնվող խմբակցությունների ղեկավարները միաձայն որոշել են այս հեղինակավոր մրցանակը հանձնել Իրանի քաղաքացիներին: Արդեն շատ տարիներ է, ինչ այս հարցում նման միասնություն չէր նկատվել»,- ասել է Շուլցը:

Նասրին Սոթուդեն իրավաբան է, որը բազմիցս պաշտպանել է Իրանում ընդդիմության՝ քաղաքական հետպնդումների ենթարկվող ներկայացուցիչներին: 2010թ. սկզբին Նասրինը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման «հակապետական քարոզչություն անցկացնելու» և պետական դավաճանություն կազմակերպելու մեղադրանքով: Իսկ ռեժիսոր Ջաֆար Փանահին ձերբակալված է հակապետական գործունեության մեղադրանքով:

Հիշեցնենք, որ ԵԽ գլխավոր մրցանակին էին հավակնում նաև Pussy Riot  խմբի աղջիկները և բելառուսական ամենախոշոր իրավապաշտպան կազմակերպություններից մեկի՝ «Վեսնա»-ի նախագահ Ալես Բելյացկին:

Աղբյուրը և լուսանկարը՝ ИТАР-ТАСС

Նախորդ հոդվածը‘Լևոն Բարսեղյան. Նման ահռելի պարտքերի գոյացման պատճառների հիմքում Գյումրիի ավագանու որոշումներն են ‘
Հաջորդ հոդվածը‘Femen-ի ակտիվիստուհին մերկացել է Al Jazeera-ի հեռուստաեթերում (տեսանյութ)’