Իրան․ Ռազմական գործարանին հարված է հասցվել անօդաչու սարքերի միջոցով

247

Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի բանակը դիմագրավել է երեք անօդաչուների գրոհն Իսպահան քաղաքի մոտ գտնվող ռազմական օբյեկտի վրա։

Հարվածի վերաբերյալ Իրանի հայտարարության մեջ չի հստակեցվում հարձակման ենթարկված օբյեկտի նշանակությունը, սակայն IRNA գերծակալությունը հաղորդել է, որ դա զինամթերքի արտադրության գործարան է։

Իրանի ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ հարձակումն անհաջող է եղել․ երեք դրոններից մեկը խոցվել է ՀՕՊ համակարգով, իսկ երկուսը պայթել են։

Արևմտյան լրագրողների տվյալներով, որոնք պաշտոնապես չեն հաստատվել, գրոհի ետևում Իսրայելն է։

Ամերիկյան Wall Street Journal թերթը, հղում անելով ամերիկյան հատուկ ծառայությունների աղբյուրներին, գրում է, որ հարձակման ետևում Իսրայելն է կանգնած։ Ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատել է նաև Reuters գործակալությունը։ Արաբական Al Arabiya հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Իսրայելը հատուկ ռազմական գործողություն է սկսել Իրանի տարածքում՝ նրա ռազմական արդյունաբերությունը ոչնչացնելու նպատակով։

Իսրայելն այս հայտարարությունները չի մեկնաբանել։ Իսկ իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ Իրանում ռազմական օբյեկտների վրա հարձակումը հաջող է եղել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըTata Steel Masters․ Գիրին նվաճեց հաղթողի կոչումը, Արոնյանը 7-րդն է
Հաջորդ հոդվածըՉեխիա․ Նախագահական ընտրություններում հաղթել է պաշտոնաթող գեներալ Պյոտր Պավելը