‘Իրավապահ մարմիններն իրավունք չունեն ստիպել լրագրողներին բացահայտել աղբյուրը. ՄԻՊ’

1010

ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, երեկ «Հրապարակի» լրագրողի հետ զրույցում անդրադառնալով աղբյուրի բացահայտման հետ կապված իրավապահ մարմինների պարտադրանքին, ասել է, որ հարցն իր համար խնդրահարույց է, եւ ինքն անգամ օրենսդրական առաջարկ է ներկայացրել արդարադատության նախարարություն:

«Ընդհանրապես միջազգային փորձը ցույց է տալիս, որ իրավապահ մարմիններն իրավունք չունեն ստիպել լրագրողներին բացահայտել աղբյուրը, բացառությամբ օրենքով խստիվ սահմանված դեպքերի՝ ազգային անվտանգությունից ելնելով: Մեր առաջարկը եղել է այն, որ աղբյուրի բացահայտման հետ կապված՝ ավելի հստակ կարգավորում սահմանվի, թե որ դեպքում լրագրողը պետք է բացահայտի աղբյուրը, որովհետեւ լրագրողն իրավունք ունի չբացահայտել աղբյուրը: Երբ ստիպում են լրագրողին բացահայտել, տեղի է ունենում խոսքի ազատության իրավունքի խախտում, որովհետեւ հնարավոր է՝ իրեն այլեւս ոչ մեկը չվստահի: Գործող օրենսդրությունն այս դեպքում միանշանակ չէ, եւ պարզ չէ, թե որ դեպքերում դուք իրավունք ունեք չբացահայտելու, եւ որ դեպքում պետք է բացահայտեք աղբյուրը»:

Նախորդ հոդվածը‘Հերթական ղումարբազ իշխանականը (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Հայաստանի իրականությունը եւ կառավարման մոդելները’