‘Իրավապաշտպանները ահազանգում են ցմահ հացադուլավորների նկատմամբ աննախադեպ ճնշումների մասին’

1127

Ցմահ ազատազրկված 15 դատապարտյալ շարունակում է անժամկետ հացադուլը, որն սկսել են սեպտեմբերի 22-ից: Այս մասին հայտնել են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ ընդհանուր 29 հացադուլավորից երեկ ևս 3-ը դուրս է եկել հացադուլից։

 Նշենք, որ իրավապաշտպանները ահազանգում են ցմահ հացադուլավորների նկատմամբ աննախադեպ ճնշումների մասին:

Հիշեցնենք, որ ցմահ դատապարտյալները հացադուլի մասին իրենց հայտարարությունը ուղղել էին Սերժ Սարգսյանին, բայց վերջինս մինչ այժմ որևէ կերպ չի արձագանքել:

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը որոշել է ընդլայնել բնակտարածքը և սկսել է «նեղել» հարևաններին. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի իրավաբան Վահե Գրիգորյանը ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուների շարքում է’