‘Իրավապաշտպաններ. ԻՊ-ի պարագլուխը կլինիկական մահվան վիճակում է’

1484

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի հաղորդման համաձայն՝ «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխներից մեկը՝ Ումար Շիշանին, Սիրիայի հյուսիսում ամերիկյան ռմբակոծությունների հետևանքով ստացած վերքերի պատճառով արդեն մի քանի օր է՝ կլինիկական մահվան վիճակում է:

Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով դիտորդական կազմակերպության ղեկավար Ռամի Աբդել Ռահմանին, Շիշանին ի վիճակի չէ ինքնուրույն շնչել, գործի է դրվել արհեստական շնչառության սարք:  Ռահմանիի ասելով՝ ջիհադիստների այդ հանրահայտ հրամանատարը, որը ծնունդով վրացի է, գտնվում է Սիրիայում ԻՊ-ի հենակայանը համարվող Ռաքքա քաղաքի հիվանդանոցում:

Մարտի 9-ին Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել էր, որ հնարավոր է՝ Շիշանին ոչնչացվել է մարտի 4-ին Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկյան ավիահարվածների արդյունքում:

Շիշանին ընդգրկված է ԻՊ-ի՝ ԱՄՆ-ի կողմից որոնվող պարագլուխների ցուցակում, նրա  մասին տեղեկատվություն տրամադրելու համար նշանակվել է 5 մլն դոլար պարգև: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Լեզվի սայթաքում՝ Մուհամեդ մարգարեի մասին’
Հաջորդ հոդվածը‘Կոլոմոյսկի. Սաակաշվիլիի «Մաքրագործման շարժումն» ինքը պետք է «մաքրվի բաղնիքում»’