‘Իրավապաշտպաններ. Մոսկվայում անհետացել է տաջիկ ակտիվիստը’

1100

Տաջիկստանի իրավապաշտպանները մտավախություն են հայտնել տաջիկ ակտիվիստների զանգվածային հետապնդումների առիթով: «Մարդու իրավունքները Կենտրոնական Ասիայում»  իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ վերջին երկու ամիսներին Ռուսաստանում և Տաջիկստանում ձերբակալվել են տասնյակ տաջիկ քաղաքացիներ:

Հունվարի 20-ին Ռուսաստանում անհետացել է  ռուսաստանյան երիտասարդական «Տաջիկստանի երիտասարդությունը՝ հանուն Տաջիկստանի վերածնունդի» հասարակական կազմակերպության առաջնորդ Մաքսուդ Իբրահիմովը: Իրավապաշտպանները մտավախություն են հայտնել, որ Իբրահիմովը, ով նաև Տաջիկստանում արգելված ընդդիմադիր «Խումբ 24» շարժման ակտիվիստ է, կարող է ռուսաստանյան հատուկ ծառայությունների կողմից հանձնված լինել տաջիկական կողմին:

Տաջիկստանի իշխանությունները հրաժարվում են մեկնաբանել այս լուրը:

37-ամյա Իբրահիմովը, որը հանդես էր գալիս Տաջիկստանի իշխանությունների քննադատությամբ, Ռուսաստանի քաղաքացի է և վերջին տասը տարիներին ապրում է Ռուսաստանում: Նրա հարազատների խոսքերով՝ անցյալ տարեվերջին Իբրահիմովին հայտնել են քաղաքացիությունից զրկելու մասին: Նույն այդ ժամանակ անհայտ անձինք հարձակում էին գործել նրա վրա և դանակի վեց հարված հասցրել:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի Ռադան Ռուսաստանը ճանաչել է «ագրեսոր երկիր»’
Հաջորդ հոդվածը‘Lizard Squad-ի ցանցահենները ստանձնել են Facebook-ի աշխատանքի խափանման պատասխանատվությունը’