‘Իրավապաշտպան. Մենք դատապարտված ենք բարգավաճման եւ հզորացման’

1846

Ղարաբաղցի հայտնի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը գրում է.

«5 օր տեւած պատերազմը, որը սանձազերծվել էր բարբարոսական, մտածելակերպով միջնադարյան Ադրբեջաի կողմից` ընդդեմ ինքնիշխան, ազատասեր Լեռնային Ղարաբաղի, ցուցադրել է Հայ ազգի ոգու մեծագույն հաղթանակը: Մենք ջախջախեցինք Ադրբեջանին: Ջախջախեցինք, քանի որ կարողացանք համախմբվել եւ ցուցադրել մյուսներից տարբերվող` մեր ազգի գենետիկական լավագույն որակները: Հնգօրյա պատերազմը ցուցադրեց երկրագնի տարբեր ծայրերից բազմաթիվ մարդկանց համերաշխությունը` Լեռնային Ղարաբաղի ազատատենչ ժողովրդին:

Այս պատերազմը մերկացրեց մեկ տհաճ փաստ եւս. ոչ մի ճանաչված պետություն ոչ միայն իր աջակցությունը, այլեւ իր լոյալությունը չհայտնեց հայ ժողովրդին: Դա դաժան դաս էր, որը մենք քաղեցինք այս պատերազմից: Մենք միայնակ տեր կանգնեցինք մեր անկախությանն ու ապագայում էլ մենք պարտադրված կլինենք մեր հարաբերությունները կառուցել այլ պետությունների հետ բացառապես մեր պրագմատիկ շահերից ելնելով:

Ողջ հայությունը պարտավոր է օգտագործել իր ինտելեկտն ու հնարավորույթունները ոչ թե իրենց մշտական բնակության վայր հանդիսացող երկրների, այլեւ առաջին հերթին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ռազմական եւ տնտեսական կարիքների համար:
Հիշեք, թե ինչպես Չինաստանի ժողովրդական հանրապետությունն ու Պակիստանը կյանքի կոչեցին իրենց ռազմական եւ տնտեսական ձեռքբերումները: Նույն բանը պետք է անեն հայերը: Այսօր ողջ հայությունը բացառիկ հնարավորություն է ստացել իրականություն դարձնել մեր պապերի պատգամները: Ողջ հայության միասնության եւ մասնակցության մեջ է թաքնված մեր ազգի բարգավաճման եւ այն ամենի վերականգնման գաղտնիքը, ինչը պատմականորեն մեզ է պատկանել: Եւ այն ժամանակ բոլոր պետությունները, որոնք այսօր իրենց շահադիտական հետաքրքրություններից ելնելով նախընտրում են չաջակցել հայերին, պարտավոր են լինելու համագործակցություն եւ միասնություն որոնել մեզ հետ: Մենք դատապարտված ենք բարգավաճման եւ հզորացման: Կեցցե՛ ամբողջ աշխարհի համախմբված հայությունը»:

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին’
Հաջորդ հոդվածը‘ԵԼ. «Բորուսիա»-«Լիվերպուլ»՝ 1:1, Հենրիխ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)’