‘Իրավիճակը ճանապարհներին’

825

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վայք-Գորիս ավտոճանապարհի Սարավան հատվածում առկա է մերկասառույց, տեղում է ձյուն:

Երևան-Մեղրի ավտոճանապարհի 165 կմ-ի հատվածում առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն կախված եղանակային պայմաններից` անցակետը ժամանակ առ ժամանակ կարող է փակվել:

Նախորդ հոդվածը‘Սերխիո Ռամոսը «Ռեալին» չի օգնի վեց շաբաթ’
Հաջորդ հոդվածը‘The top assist kings in Europe. Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցումներով Եվրոպայում չորրորդն է’