Իրավիճակի վատթարացման դեպքում Ավստրիան կտարհանի իր դեսպանատունն Ուկրաինայից

405

Ավստրիան Կիևից դեսպանությունը տարհանելու ծրագրեր ունի, սակայն դա կարվի անվտանգության իրավիճակի վատթարացման դեպքում, հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Ալեքսանդեր Շալլենբերգը։

«Իհարկե, մենք Կիևում մեր դեսպանատունը տարհանելու ծրագիր ունենք, սակայն առայժմ դա չենք անում, քանի որ շատ կարևոր է հենց հիմա՝ այս փուլում, այնտեղ առավելագույն ներկայություն պահպանել։ Եթե վտանգավոր իրավիճակը և ռիսկերը փոխվեն, ինչին մենք ակնդետ հետևում ենք, համապատասխան քայլեր կարվեն»,- ասել է Շալլենբերգը ԵՄ ԱԳՆ ղեկավարների համաժողովին մասնակցելու համար Բրյուսել ժամանելուց հետո։

Մինչդեռ Մեծ Բրիտանիան արդեն սկսել է դուրս բերել Կիևի իր դեսպանատան աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների մի մասին։

Դեսպանատունը կշարունակի աշխատել, նոր գործառույթներ կիրականացնի, այդ թվում՝ հյուպատոսական օգնություն կտրամադրի բրիտանացի քաղաքացիներին Ուկրաինայում ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԼուկաշենկոն հայտարարել է, որ երբեք թույլ չի տա Բելառուսի օկուպացիան
Հաջորդ հոդվածըԶԼՄ-ները հաղորդել են Բուրկինա Ֆասոյի նախագահի ձերբակալության մասին