‘Իրաքը Թեքսասի դատարանից կրկին պահանջում է կալանք դնել Իրաքյան Քուրդիստանից ստացված նավթի խմբաքանակի վրա’

787

Իրաքի նավթարդյունաբերության նախարարությունը կրկին միջնորդել է ամերիկյան Հյուսթոն (Թեքսաս նահանգ) դատարանին՝ կալանք սահմանել նավթի խոշոր խմբաքանակի նկատմամբ, որ նահանգի ափ է հասցվել Իրաքյան Քուրդիստանից: Այս մասին հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները:

Հուլիսի վերջերին Թեքսասի ափին էր մոտեցել United Kalavryta տանկերը, որի վրա բարձված էր առնվազն 100 մլն դոլարի մատավորապես 1 միլիոն բարել քրդական նավթ: Նավը բարձվել և ուղարկվել էր Իրաքի Քուրդիստանի կառավարության կողմից, որն էլ հայտարարել էր իր իրավունքները նավթի վաճառքից ստացված եկամուտների նկատմամբ: Սակայն նույնպիսի իրավունքներ էր ներկայացրել նաև Իրաքի կենտրոնական կառավարությունը, որը պնդում էր իրաքյան նավթի նկատմամբ իր մենաշնորհը: Բայց այդ անգամ  ամերիկյան դատարանը հայտարարել էր, որ դա իր իրավասությունից դուրս գտնվող հարց է, քանի որ  տանկերն ափից հարյուր կմ հեռու է կանգնած: Դրանից օգտվելով՝ Իրաքի Քուրդիստանի իշխանությունները հակընդդեմ հայցն էին ներկայացրել՝ նավի բեռան նկատմամբ բոլոր սահմանափակումները հանելու պահանջով, ինչը և բավարարել էր դատարանը:

Նոր հայցով Բաղդադը պնդում է, որ Հյուսթոնի դատարանն, այնուամենայնիվ, իրավասու է քննարկելու այս վեճը, քանի որ Թեքսասի ճանապարհին նավի բեռը վաճառվել է մի գնորդի, ով կապ ունի ԱՄՆ-ի հետ: Եթե երեքշաբաթյա ժամկետում Իրաքյան Քուրդիստանը հակափաստարկներ չներկայացնի դատարան, որոշում կընդունվի հօգուտ Բաղդադի: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Սալվադորի նախկին նախագահը ներկայացել է դատարան’
Հաջորդ հոդվածը‘Մալայզիայի վարչապետը Boeing 777-ի աղետի բաց և անկախ հետաքննություն է պահանջում’