‘Իրաքը հարկադիր վայրէջքի է ենթարկելՍիրիա ուղևորվող իրանական օդանավը ‘

980

Իրաքում հարկադիր վայրէջքի է ենթարկվել և խուզարկվել Իրանից Սիրիա ուղևորվող օդանավը: Իրաքի քաղաքացիական ավիացիայի ղեկավար Սեսիր Բանդարի խոսքերով՝ իրավապահ մարմինները ցանկացել են համոզվել, որ օդանավը  Բաշար ալ Ասադի ռեժիմին աջակցելու նպատակով զենքի փոխադրում չի իրականացնում, հայտնում է Associated Press-ը:

Համոզվելով, որ իրանական օդանավում զենք չկա, անձնակազմին թույլ են տվել շարունակել թռիչքը, փոխանցում է РБК-ի լրատվական ծառայությունը:

Հիշեցնենք, որ այս ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ  դեպքն է, երբ Իրաքը խուզարկության է ենթարկում Սիրիա ուղևորվող իրանական օդանավը:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններում առաջատարն է Յանուկովիչի կուսակցությունը, Տիմոշենկոյի դաշինքը՝ երկրորդն է’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքագետ. Հարավային Սուդանի և ԼՂՀ-ի հարցում Ադրբեջանն առաջնորդվում է երկակի ստանդարտներով ‘