‘Իրաքը հրաժարվում է ռուսական զենքից ԱՄՆ ճնշման ներքո՞ ‘

920

Իրաքի իշխանությունների՝ 4.2 մլրդ դոլարի ռուսական զենք գնելու պայմանագրից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությունը միանշանակ ԱՄՆ-ի ճնշման արդյունք է: Այդ մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտարարել է ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի բարձրաստիճան ներկայացուցիչը: «ԱՄՆ իշխանությունները փորձում են թույլ չտալ ռուս-իրաքյան պայմանավորվածությունների իրագործումը»,- ասել է նա: Իրաքի վարչապետն այս տարվա հոկտեմբերին եղել էր Մոսկվայում, եւ նրա այցի ընթացքում փաթեթային համաձայնություն է կնքվել՝ ռազմաարդյունաբերական ոլորտում 4.2 մլրդ դոլար գումարի չափով համագործակցության վերաբերյալ: Բայց արդեն անցած շաբաթ օրը՝ ԶԼՄ-ները հղում անելով Իրաքի կառավարության ներկայացուցիչ Ալի Մուսավիին, հաղորդել են, որ Իրաքի իշխանությունները չեղյալ են հայտարարել Ռուսաստանի հետ պայմանագիրը: 

Նախորդ հոդվածը‘Արմինե Գեւորգյանը՝ ինչպես Վիկտոր Դալլաքյանը ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի սիրուհին «ջրի երես է դուրս եկել», երբ փորձել է ջարդել ԿՀՎ ղեկավարի էլ.փոստը ‘