‘Իրաքը սպառնում է պատժամիջոցներ կիրառել քրդական ինքնավարության նկատմամբ’

881

Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկին Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությանը սպառնացել է տնտեսական պատժամիջոցներ կիրառել, եթե չդադարեցվի Թուրքիայի տարածքով նավթի արտամղումը դեպի Եվրոպա, այսօր հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը:

«Եթե Հյուսիսային Իրաքը չդադարեցնի նավթի արտամղումը Թուրքիա, մենք կկրճատենք նրա եկամուտները: Դա սահմանադրության խախտում է: Ո՛չ Հյուսիսային Իրաքին, ո՛չ Թուրքիային մենք դա թույլ չենք տա: Թուրքիան չպետք է միջամտի այս իրավիճակին, որը կարող է վնաս հասցնել Իրաքի ինքնավարությանը»,- ասել է Մալիկին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Իրաքի նավթարդյունաբերության նախարար Հուսեյն ալ-Շեհրիստանին կանչել է Բաղդադում  Թուրքիայի դեսպանատան գործերի հավատարմատարին և նրան զգուշացում արել, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ The Jamestown Foundation. 2014-ին Ռուսաստանը կպահպանի գերիշխանությունը Հարավային Կովկասում’
Հաջորդ հոդվածը‘Համացանցում է հայտնվել «Բերկուտի»՝ ցուցարարներին ծեծող աշխատակիցների ցանկը’