‘Իրաքի բանակը կասեցրել է Թիքրիթի գրավման գործողությունը’

926

Իրաքի բանակը կասեցրել է հարձակումը Թիքրիթի վրա: Այդ մասին, Elaph թերթի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրաքի ԱԳՆ ղեկավար Մուհամեդ Սալեմ ալ-Գաբանը:

Նախարարը պարզաբանել է, որ Բաղդադը ջանում է խուսափել անհարկի զոհերից խաղաղ բնակչության և զինվորականների շրջանում:

Թիքրիթը, Իրաքի պաշտոնական տվյալներով, գրեթե անցել է կառավարական զորքերի վերահսկողության տակ: Սակայն ԻՊ-ի գրոհայիններն ամրացել են քաղաքի կենտրոնում, որտեղ բարիկադներ են կառուցել, դիպուկահարների դիրքեր են ստեղծել, ակտիվորեն գործում են ահաբեկիչ-մահապարտները, և տեղի բնակիչներին օգտագործում են որպես կենդանի վահան:

Նախարարի խոսքով՝ Թիքրիթի շրջափակումը գրոհայիններին կտրում է իրենց մատակարարման աղբյուրներից և մի քանի շաբաթ անց կհանգեցնի իսլամիստների պաշտպանության համակարգի փլուզմանը:

Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Իռլանդիայի վարչապետը վիրավորվել է ազգային հարբեցողության վերաբերյալ ակնարկից’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են’