‘Իրաքի բանակը շարունակում է Թիքրիթի գրոհը’

819

Իրաքի բանակը շարունակում է հարձակումը երկրի հյուսիսում գտնվող Թիքրիթ քաղաքի ուղղությամբ, որը գրավել են սուննի գրոհայինները:

Ականատեսների խոսքերով՝ գրոհայինների դիրքերը ռմբակոծվում են օդից, քաղաքի տարբեր շրջաններում մարտեր են ընթանում:

Ծայրահեղականները Թիքրիթը գրավել են հունիսի 11-ին, երբ լայնածավալ գրոհ էին սկսել երկրի հյուսիսում:

«Անվտանգության ուժերը քաղաքի վրա գրոհում են տարբեր կողմերից»,- լրագրողներին տեղեկացրել է Իրաքի բանակի գեներալ-լեյտենանտ Քասիմ Աթթան: Ականատեսները և լրագրողները վկայում են, որ շաբաթ օրը Թիքրիթի համար մղվող մարտերում երկու կողմերն էլ ծանր կորուստներ են կրել: ԻԼԻՊ-ի գրոհայինները, ըստ որոշ տեղեկությունների, խոցել են իրաքյան ռազմական ուղղաթիռ և գերի վերցրել օդաչուին: Իրաքի զորքերի գրոհին խանգարում են նաև բազմաթիվ ինքնաշեն պայթուցիկները, որոնք տեղադրվել են Թիթրիթի մատույցներում: Իրաքի բանակը ավելի շատ հույսը կապում է օդուժի հետ. կիրակի օրը Ռուսաստանից տեղ է հասել գրոհայինների առաջին խմբաքանակը: Պաշտպանության նախարարի խոսքով՝ ինքնաթիռները պատրաստ կլինեն մարտական թռիչքների երեք-չորս օր անց: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բողոքի ակիցա՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման’
Հաջորդ հոդվածը‘Նեթանյահու. Ժամանակն է ստեղծելու անկախ Քուրդիստան’