‘Իրաքի բանակը փորձում է ազատագրել Թիքրիթը’

842

Երկուշաբթի Իրաքի բանակը ռազմական գործողություն է սկսել՝ «Իսլամական պետության» գրոհայիններից Սադամ Հուսեյնի հայրենի Թիքրիթ քաղաքն ազատագրելու նպատակով:

Գերազանցապես սուննի բնակչություն ունեցող Մոսուլ, Թիքրիթ և իրաքյան այլ քաղաքներ ջիհադիստները զավթել են անցյալ տարի ամռանը:

Մինչ ռազմական գործողությունն սկսելը Իրաքի վարչապետ Հայդեր Աբադին դիմել է «Իսլամական պետության» կողմում կռվող սուննիներին՝ կոչ անելով նրանց ցած դնել զենքը և խոստանալով համաներում կիրառել նրանց նկատմամբ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի նախագահը քննադատել է ավստրիական «Իսլամի մասին օրենքը»’
Հաջորդ հոդվածը‘ՉԺՀ նախագահն ընդունել է Մեծ Բրիտանիա այցելելու՝ Եղիսաբեթ II-ի հրավերը’