‘Իրաքի բանակն իսլամիստներից ետ է խլել Սադամ Հուսեյնի հայրենի գյուղը’

225

Իրաքյան բանակը սուննի գրոհայիններին դուրս է մղել երկրի հանգուցյալ ղեկավար Սադամ Հուսեյնի հայրենի գյուղից, հաղորդել է լիբանանյան Daily Star co թերթը՝ հղում անելով Իրաքի ոստիկանությանը:

Թիքրիթից ոչ հեռու՝ Ավջա բնակավայրի մարտերին մասնակցել են կառավարական զորքեր և շիա կամավորներ, նրանց աջակցել են ռազմական ուղղաթիռներ:

Տեղացի ուժայինների խոսքով՝ երեք գրոհային սպանվել է մեկ ժամից ավելի ձգվող մարտերի ընթացքում, Ավջան պաշտպանող խմբավորման հիմնական մասը փախել է հարավ:

Սակայն Իրաքի պետական հեռուստատեսությունը մեջբերել է վարչապետի ներկայացուցչի խոսքը, ով պնդում է, թե այդ գործողության արդյունքում Ավջան «լիովին մաքրվել է», և սպանվել է 30 գրոհային: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Femen-ը մերկացնում է կուրծքը՝ ի հեճուկս Շվեդիայի վարչապետի’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիա-Կոլումբիա. Կկոտրի արդյոք Բրազիլիան այս ամուր ընկույզը’