‘Իրաքի բանտում սպանվել են տասնյակ կալանավորներ’

923

Իրաքի Բաակուբա քաղաքի արվարձանում գտնվող բանտում անցյալ գիշեր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների հարձակման արդյունքում սպանվել են ավելի քան 40 կալանավորներ:

Միջադեպի հանգամանքները ճշտվում են, սակայն տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ հարձակվողները, հնարավոր է, սխալմամբ են սպանել կալանավորներին:

Գրոհայինները պնդում են, որ իրենց կողմնակիցներին գնդկահարել են իրավապահ մարմինների աշխատակիցները, երբ նրանք փորձել են փախչել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հայ ազգային կոնգրեսը սգում է Սամվել Գեւորգյանի մահը’
Հաջորդ հոդվածը‘Հայկական պատվիրակությունը Բաքվում խմել է Ղարաբաղի անկախության կենացը’