‘Իրաքի նախագահը բացառել է իր տարածքի օգտագործումն Իրանին հարվածելու համար’

1039

Բաղդադը ոչ մի դեպքում ԱՄՆ-ին թույլ չի տա օգտագործել Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան ռազմակայանները՝ Իրանին հարված հասցնելու նպատակով:

Այդ մասին հայտարարել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը CNN-ին տված հարցազրույցում:

«Մենք չենք ուզում, որ մեր տարածքը վերածվի անցումնային հարթակի ցանկացած թշնամական գործողությունների համար, ընդդեմ մեր որևէ հարևանի, այդ թվում՝ Իրանի,- ընդգծել է Սալեհը:- Դա որոշակիորեն Իրաքի կառավարության և Միացյալ Նահանգների միջև համաձայնագրի բաղկացուցիչ մասը չէ»:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի և հակաահաբեկչական դաշինքի  զորքերը Իրաքում են այդ երկրի իշխանությունների հրավերով՝ ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորմանը հակազդելու միակ նպատակով:

«Մենք իսկապես մտահոգված ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության մեծացմամբ և դրա հետևանքներով Իրաքի համար: Իրաքը վերջին քառասուն տարիներին դժոխքի միջով է անցել: Մենք ուզում ենք կենտրոնանալ վերականգնման, հաշտության և առաջ շարժվելու վրա, թույլ չտալ, որ մեզ ներքաշեն հակամարտության մեջ: Ես ուզում եմ տարածաշրջանի բոլոր երկրներին, ինչպես նաև միջազգային դերակատարներին ասել, որ Իրաքի կայունությունն ու անվտանգությունը կենսական անհրաժեշտություն են, և պետք չէ թերագնահատել հաջողություններն այդ ուղղությամբ»,- նշել է Իրաքի նախագահը:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կալանավորվել է սոցապ ծառայության պաշտոնատար անձ’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ձեռնպահ մնալ քննադատությունից’