‘«Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» գրավել է Իրաքի Թիքրիթ քաղաքը’

970

«Ալ-Քաիդայի» ճյուղավորոմներից մեկը հանդիսացող՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը հիմնականում գործում է Սիրիայի տարածքում, սակայն այժմ նա ընդլայնել է իր գործունեությունը՝ այն տարածելով նաև Իրաքում:

Իրաքի անվտանգության ուժերի տվյալներով՝ խմբավորումն ունի երեքից հինգ հազար զինյալ գրոհային:

Երեկ,  Մոսուլ քաղաքի գրավումից հետո, խմբավորման գրոհայիններն իրենց վերահսկողությունն են հաստատել նաև Թիքրիթի մի քանի հատվածներում: Թիքրիթը, որ գտնվում է Բաղդադից 150 կմ հյուսիս, հայտնի է նրանով, որ երկրի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի ծննդավայրն է:

Քաղաքում կատաղի մարտեր են ընթացել: Ականատեսներից մեկը BBC-ին տեղեկացրել է, որ քաղաքի վրա գրոհել են չորս կողմից: Մասնավորապես՝ գրոհայիններին հաջողվել է հրկիզել ոստիկանական բաժինը:

Իրաքի վարչապետ Նուրի Մալիկին խոստացել է պայքարել ջիհադականների դեմ և պատժել անվտանգության ծառայության այն աշխատակիցներին, ովքեր լքել են իրենց վստահված պահակակետերը:

Նախորդ հոդվածը‘Լուգանսկի ապստամբները Հայաստանին կոչ են արել ճանաչել ԼԺՀ անկախությունը’
Հաջորդ հոդվածը‘А խումբ. Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին հանդիպումը’