‘Իրաքն, այնուամենայնիվ, զենք կգնի Ռուսաստանից ‘

908

Իրաքի պաշտպանության նախարար Սաադուն ադ-Դուլայմին հերքել է այն տեղեկությունը, թե Իրաքը չեղյալ է հայտարարել ռուսական կողմի հետ կնքված պայմանագիրը, որով ՌԴ-ն պետք է 42 մլրդ դոլարի զենք մատակարարի Իրաքին: «Ամեն ինչ ընթանում է ըստ նախատեսվածի»,- հայտարարել է նախարարը: Հաղորդում է «Интерфакс»-ը:

Նա նաեւ հերքել է Իրաքի կառավարության ներկայացուցիչ Նուրի ալ-Մալյաքի Ալի Մուսավիի այն հայտարարությունը, որ գործարքում կոռուպցիոն բաղադրիչներ են հայտնաբերվել: Նախարարը ընդգծել է, թե կառավարությունն ուղղակի ուշացրել է երկրի հակակոռուպցիոն կոմիտեին ներկայացնել գործարքի հետ կապված մանրամասները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալի Մուսավին հայտարարել էր, որ ռուսական կողմի հետ կնքված պայմանագիրը չեղյալ է հայտարարվել կոռուպցիայի պատճառով: Ի պատասխան, ռուսական կողմից մեկնաբանություններ են հնչել, թե իրաքյան կողմը պայմանագիրը չեղյալ է հայտարարել ամերիկացիների ճնշումների ներքո: 

Նախորդ հոդվածը‘«Կուբան» — ԲԿՄԱ՝ 1:3. Օզբիլիզի 5-րդ գոլը’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի վարչապետի, գլխավոր դատախազի որդիները պատգամավոր’