Իրաքում ավարտվում է ԱՄՆ ռազմական առաքելությունը

375

Իրաքում ԱՄՆ ռազմական առաքելությունն ավարտվում է 2021 թ․ վերջին, երկուշաբթի հայտարարել է նախագահ Ջո Բայդենը Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քադիմիի հետ բանակցություններից հետո։

Այժմ Իրաքում կա ամերիկացի 2500 զինծառայող։ Նրանցից շատերը կմնան այդ երկրում՝ որպես ռազմական խորհրդականներ ու տեսուչներ, և կշարունակեն, ինչպես Բայդենն է ասել՝ «ուսուցանել, խորհուրդներ տալ, օգնել իրաքցի զինվորականներին՝ գլուխ հանելու ԻՊ-ից, եթե դրա անհրաժեշտությունը ծագի»։

«Տարեվերջին ռազմական առաքելությունը կավարտվի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումը պահանջում էին Իրանին մոտ քաղաքական կուսակցությունները, և ռազմական առաքելության ավարտի հարցում շատերի համար նկատելի է ամերիկացիների կողմից Իրաքի ղեկավարությանը քաղաքական ծառայություն մատուցելու ցանկություն։

Ներկայումս ԱՄՆ-ն ավարտում է իր զորքերի դուրսբերումն Աֆղանստանից, ինչը պետք է արվի մինչև սեպտեմբերի 11-ը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀզոր փոթորիկը մոտենում է Ճապոնիային
Հաջորդ հոդվածըԿորոնավիրուսն աշխարհում