‘Իրաքում դեսպանը Լֆիկը չէ, ոչ էլ՝ գեներալ Մանվելի որդին. նա Հալեպում ՀՀ հյուպատոսն է ‘

1920

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյանն այսօր Իրաքում ՀՀ դեսպան է նշանակել Կարեն Գրիգորյանին: Պարզվում է, որ խոսքը դիվանագետ Կարեն Գրիգորյանի մասին է, ով 2011-ից մինչ այս պահը Հալեպում ՀՀ հյուպատոսն էր: Փաստորեն, Գրիգորյանին թեժ կետեր ուղարկելու ավանդույթ է ձեւավորվել ԱԳՆ-ում. սկզբում ուղարկեցին թեժ Հալեպ, այժմ էլ, ահա՝ նորից թեժացող Բաղդադ: 

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ դեսպան է նշանակվելու Սամվել Ալեքսանյանը՝ նույն ինքը Լֆիկ Սամոն: Իսկ այսօր, երբ հայտնի դարձավ, որ դեսպանի անուն ազգանունը Կարեն Գրիգորյան է, նոր լուրեր տարածվեցին, թե խոսքը Մանվել Գրիգորյանի տղայի՝ Կարեն Գրիգորյանի մասին է: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի եղբոր վրա էլեկտրաէներգիայի թանկացումը չի ազդի’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Իշխանության հերթական քարոզչական նախագիծը’