‘«Իրաքում եզդիների ցեղասպանության համար մեղավոր են Էրդողանը, Թալաբանին և Բարզանին» ‘

1287

Իրաքում եզդիների ցեղասպանության համար պատասխանատվություն են կրում Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեբ Թայիդ Էրդողանը, Իրաքի նախկին նախագահ Ջալալ Թալաբանին և Իրաքի Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Եզդիների հոգևոր շեյխ Բրո Հասանյանը:

Նրա խոսքով, եզդի ժողովուդը դարձավ այդ գործիչների քաղաքական շահերի զոհը: «Ներկայումս եզդիներին ոչնչացնում են բացառապես կրոնական պատկանելության պատճառով: Զարմանալի է, ինչպես կարելի է հավատքի պատճառով ոչնչացնել մի ողջ ժողովուրդ»,- ասել է Հասանյանը: 

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլին պետությանը վերադարձրել է կոստյումները և վերարկուն’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» ներկայացրել է իր նորեկներին (լուսանկարներ, տեսանյութ)’