Իրաքում հրթիռակոծվել է թուրքական ռազմաբազան

328

Իրաքի հյուսիսում՝ Նայնավա շրջանում տեղակայված թուրքական Զլիկան ռազմաբազան չորեքշաբթի հրթիռակոծության է ենթարկվել, հաղորդել է իրաքյան Shafaq News լրատվական կայքը։

Աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ առավոտյան բազայի վրա առնվազն ութ հրթիռ է արձակվել։ Իրաքի անվտանգության ուժերը որոնում են արձակման վայրը։

Իրաքյան Քրդստանի ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը տեղեկացրել է, որ երկու հրթիռ ընկել է բազայի տարածքում, մյուսները՝ դրա սահմաններից դուրս։ Հրթիռակոծության հետևանքով զոհեր չկան։

Զլիկանը, ինչպես նաև ևս մի թուրքական բազա՝ Թուրքիայի սահմանից 15 կմ հեռավորությամբ, պարբերաբար տարբեր գրոհների թիրախ են դառնում, ինչի հետևանքով զոհվում են թուրք զինծառայողներ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆեթանյահուն «պատրաստ է ուկրաինական ճգնաժամում հանդես գալ միջնորդի դերում
Հաջորդ հոդվածըԹուրքիան հայտարարել է, որ գործում է ըստ Մոնտրյոյի կոնվենցիայի