‘Իրաքում պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ’

760

Մահապարտ ահաբեկիչը շաբաթ առավոտյան գործի է գցել պայթուցիկ սարքը, ինչի հետևանքով զոհվել են Իրաքի հետախուզության բարձրաստիճան մի սպա և երեք թիկնապահներ, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը: Ըստ ամենայնի՝ ահաբեկիչը նպատակ է ունեցել սպանել հետախուզական ծառայության ներկայացուցչին, պայթյունը որոտացել է նրա գրասենյակի մուտքի մոտ: Ներկա պահին Իրաքում գործող ոչ մի զինված խմբավորում ահաբեկչության համար պատասխանատվություն չի ստանձնել:

 Վերջին շրջանում Իրաքում նկատվում է լարվածության աճ, որը կապված է իսլամական երկու խոշոր համայնքների՝ շիաների և սուննիների միջև պատմականորեն ստեղծված հակամարտության հետ, հաղորդում է   РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Իվանիշվիլի. Վրաստանը պետք է Արեւմուտքի եւ Արեւելքի համաձայնության կենտրոն դառնա’
Հաջորդ հոդվածը‘Ուրացողի հիշատակարան’