‘Իրաքում քրդերը վերահսկողություն են սահմանել Քիրքուք քաղաքում’

1085

Քրդական զինված «փեշմերգ»(մահապարտներ) կազմավորումները լիակատար վերահսկողություն են հաստատել Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուք քաղաքում՝ այն բանից հետո, երբ իրաքցի զինվորականները լքել են այն:

Լուրեր են ստացվում Բաղդադից 125 կմ հեռու գտնվող Սամառա քաղաքի շրջակայքում ընթացող կատաղի մարտերի մասին:

«Քիրքուքն ամբողջությամբ անցել է «փեշմերգի» կազմավորումների իշխանության տակ: Քաղաքում ոչ մի իրաքցի զինվորական չի մնացել»,- Reuters գործակալությանը հայտնել է քրդերի ներկայացուցիչ Ջաբար Յավարը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Փշուր մը հայաստանյան երանելի իրականությունից ‘
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է Բրազիլիայի հավաքականի մեկնարկային կազմը’