‘Իրաք. Ահաբեկչությունների նոր ալիք՝ 11 քաղաքներում’

845

Իրաքում ավելի քան 50 մարդ  դարձել է ահաբեկչությունների նոր ալիքի զոհ: Ականապատված ավտոմեքենաների պայթեցումներ, մահապարտների հարձակումներ են տեղի ունեցել կիրակի օրը երկրի տարբեր շրջաններում գտնվող քաղաքներում, որտեղ հիմնականում շիաներ են բնակվում: Հաղորդվում է, որ ավելի քան 150 մարդ վիրավորվել է: Բասրա քաղաքի մարդաշատ վայրում պայթյուններ են իրականացրել մահապարտները, իսկ Բաղդադում ահաբեկիչների թիրախ է դարձել թաղման թափորը: Հարձակումների պատասխանատվությունն առայժմ ոչ մի ծայրահեղական խմբավորում չի ստանձնել: Դիտորդների կարծիքով՝ Իրաքում բռնությունների նոր ալիքը խոսում է շիա և սուննի համայնքների միջև հակամարտության սրացման մասին: Դա հիշեցնում է վեցամյա վաղեմության դեպքերը, երբ գրեթե ամեն օր ծայրահեղականների ձեռքով երկրում  մարդիկ էին զոհվում, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ինչպես ստորագրել Տիգրան Առաքելյանի ազատ արձակման երաշխավորությունը’
Հաջորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան «Տեղի է ունեցել բյուջեի անիմաստ վատնում»’