‘Իրաք. Գրոհայինները համաձայնության չեն գալիս թուրք պատանդների ճակատագրի հարցում ‘

893

Թուրքական իշխանությունները բանակցություններ են վարում իրենց երկրի քաղաքացիներին ազատագրելու շուրջ, որոնց նախօրեին գերի են վերցրել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները: Պատանդների թվում են Մոսուլում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության 49 աշխատակիցներ: Հաղորդվում է, որ խմբավորման ներսում տարաձայնություններ կան պատանդներ վերցնելու և նրանց ազատ արձակելու անհրաժեշտության վերաբերյալ:

Թուրքիայի կառավարությունը կարող է Իրաքում ռազմական գործողություն անցկացնելու թույլտվություն խնդրել խորհրդարանից, սակայն այս փուլում դեռ նման տարբերակ չի քննարկվում: Երեկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն տեղեկացրել է, որ հյուպատոսարանի աշխատակիցներն անվտանգ տեղում են:

Թուրք 26 վարորդների ազատ արձակելու համար գրոհայինները պահանջել են հինգ միլիոն դոլար փրկագին: Հաղորդում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Խաբի Ալոնսո. Մենք ունենք մի նպատակ՝ պայքարել և դառնալ մի ամբողջություն(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմը. Դիեգո Կոստան կլինի խաղադաշտում’