‘Իրեն եւ որդուն հրկիզած մայրը մահացել է’

1162

Նոր Նորքի 4-րդ զանգվածում փետրվարի 9-ի լուսադեմին իրեն եւ 9-ամյա որդուն սեփական բնակարանում բենզինով այրած 47-ամյա Աննա Բադալյանը փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը՝ 03.00-ի սահմաններում, մահացել է: Այս մասին news.am-ին հայտնել է «Այրվածքների եւ ճառագայթային բժշկության կենտրոնի» տնօրեն Նորայր Դավիդյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 9-ին Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գյուլիքեխվյան փողոցի թիվ 23/1 շենքի 48 բնակարանում հրդեհ է բռնկվել:

Հրշեջ-փրկարարները հենց կրակի միջից դուրս էին բերել 47-ամյա Աննա Նահապետյանին և նրա 9-ամյա որդուն՝ Ֆրունզիկ Նահապետյանին, ովքեր տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գագիկ Մանուկյանն ասել էր, որ մայրը երեխային ծեծել է, այնուհետև բենզինը լցրել վրան ու այրել:

Հրշեջները մորն ու տղային դուրս բերելուց հետո մարել էին կրակը, որից հետո տան պատին հայտնաբերել են երկտող, որտեղ գրված է. «Մեր մահվան պատճառը էդ սրիկան է»:

Հարևանները shamshyan.com-ի հետ զրույցում ասել էին, որ կնոջ ամուսինն արտագնա աշխատանքի նպատակով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ կինն էլ ամեն անգամ ասում էր. «Վնասելու եմ տղայիս ու այնպես եմ անելու, որ եթե ամուսինս գա, ուրախություն չապրի, նա պիտի տղայիս չտեսնի»:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը զբաղված է հանցագործությունները չբացահայտելով. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Դևիդ Մոյես. «Մարզիչ աշխատելը հեշտ չէ, և երբեմն հաճելի է շփվել մի մարդու հետ, ով նույն դրության մեջ է»’