‘Իր երկրում իրեն ապահով չի զգում անգամ քաղաքապետը. Մամուլ’

982

Երեկ կառավարության շենքից դուրս եկող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղեկցում էր մի սափրագլուխ, ապա նրան մոտեցան մի քանի ոստիկաններ ու, թիկունքից պաշտպանելով, տարան առաջ: Նման հատուկ միջոցառումների անհրաժեշտությունը ծագել էր, քանի որ մի խեղճուկրակ քաղաքացի համարձակվել էր մոտենալ քաղաքապետին: Ապա Տարոնը ոստիկանների ուղեկցությամբ ապահով քայլել է դեպի ՀՀԿ կենտրոնական շտաբ: «Սա շատ ուշագրավ է այն առումով, որ իր երկրում իրեն ապահով չի զգում անգամ քաղաքապետը և կառավարությունից 100 մ հեռավորության վրա գտնվող կուսգրասենյակ քայլում է թիկնապահների ու ոստիկանների ուղեկցությամբ»,- նկատում է թերթը:

Նախորդ հոդվածը‘Արտագաղթի նոր ալիքը, փաստորեն, սկսվել է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Նոր «Մերսեդես-CLA»-ի ինքնատիպ գովազդային հոլովակը’