‘Իր խոսնակի եղբորը Սերժ Սարգսյանը լավ է «նայում». Մամուլ’

1727

«ՀՀ նախագահական նստավայրը ՀՀ պետական բյուջեից 294 մլն 233 հազար դրամ՝ շուրջ 717 հազար 641 դոլար է տրամադրել նախագահականին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Այդ գումարը տրվել է 2013թ. ընթացքում ՊՈԱԿ-ի գործունեությունն ապահովելու, ըստ պայմանագրի՝ «հանրային իրազեկում ապահովելու» համար։

 «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ հայտնված պայմանագրի համաձայն՝ այդ գումարը ՊՈԱԿ-ին տրվել է ԶԼՄ-ների ընդհանուր և թեմատիկ դիտարկում իրականացնելու, վերլուծություններ և ուսումնասիրություններ կատարելու, ինչպես նաև՝ հանրային կապերի ուսումնասիրություններ կատարելու, պետական կառույցների թափանցիկությունը պահպանելու, բացի այդ, հանրային կապերի ոլորտի միջազգային փորձն ուսումնասիրելու, այդ ոլորտի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու համար։ «Մի կողմ թողնելով նրանց գործունեության արդյունավետության թեման՝ հիշեցնենք, որ այս ՊՈԱԿ-ը ստեղծվեց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, և դրա ղեկավարն Արա Սաղաթելյանն է՝ Ս. Սարգսյանի խոսնակի եղբայրը»,– եզրակացնում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Ամենաարդարադատը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանը չի մեկնաբանել «օֆշորային» սկանդալը. Մամուլ’