‘«Իր համար արյուն թափելը հոբբի է» — Սուրիկ Խաչատրյանի հին արարքների նոր բացահայտումներ’

1575

«1990 թվականի հոկտեմբերին 21-ին Սուրիկ Խաչատրյանը իր նմանների հետ խաբեությամբ առեւանգում է,  ապա նաեւ գազանաբար Գորիսում գտնվող մի շենքում խոշտանգում է մեր ազատամարտի նվիրյալներից մեկին` այդ ժամանակ ՀՅԴ մարտական ջոկատի հրամանատար Լեռմենտ Սարգսյանին եւ ինձ: Նրանք մեզ գազանաբար խոշտանգելուց հետո մոտ 30 ժամ պահում են այդ մասնավոր բանտում եւ սահմանամերձ բնակիչների ոտքի կանգնելուց հետո եւ ներքին գործերի նախարար Կառլոս Ղազարյանի միջամտության արդյունքում ստիպված մեզ ազատ են արձակում: Այդ ոճրագործության համար Գորիսի ներքին գործերի բաժին ենք ներկայացրել համապատասխան հայտարարություններ եւ բացատրություններ, բայց անցած ավելի քան 22 տարվա ընթացքում այդ ոճրագործությունների համար Սուրիկ Խաչատրյանը չի կրել պատասխանատվություն»,- Aravot.am-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի`90-ականների գործունեությունը ներկայացնում է  Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:

Իրենց խոշտանգելու պատճառը Գորիսի նախկին քաղաքապետը պայմանավորում է Գորիսում ահի մթնոլորտ ստեղծելու Ս. Խաչատրյանի մտադրությամբ. «Մեր ամբողջ կարողականությամբ փորձում էինք մասնակցել հայրենիքի պաշտպանությանը եւ մեր կյանքը վտանգելով` հակահարվածներ հասցնել ադրբեջանական գրոհայիններին, որոնք այդ ընթացքում գրոհում էին սահմանամերձ բնակավայրերի վրա: Ըստ ամենայնի, նրանց դուր չէր գալիս դա:  Քանի որ օրեր հետո, պետք է տեղի ունենային Գորիսի քաղաքային եւ շրջանայաին խորհդի պատգամավորների ընտրություններ, թե ես թե ընկերս պատգամավորի թեկնածուներ էինք:  Նրանց նպատակն էր` վերջ դնել մեր հեղինակության աճին: Մենք մարտական լուրջ ջոկատ ունեինք, եւ ըստ ամենայնի, այդ ջոկատի գոյությունն ու ու մեր հեղինակությունը խանգարում էր նրանց»: Նրա խոսքերով, 1991-ին գորիսեցիներին ցնցեց Սուրիկ Խաչատրյանի մեկ այլ արարք. «Սուրիկ խաչատրյանը սպանելու նպատակով կրակել է Օրհնիձոր գյուղի բնակիչ, Գորիսի կուլտուրայի  բաժնի ժողգործիքների նվագախմբի երգչուհի, ինչպես գորիսեցիներն էին ասում, Սուրիկ Խաչատրյանի սիրուհի Ա. Մ.- վրա: Պատճառն այն էր, որ Ա. Մ.-ն, Գորիսում տարածված լուրերի համաձայն, Սուրիկ Խաչատրյանին հայտնել էր, որ իրենից  հղի է եւ երեխայի է սպասում: Սուրիկ Խաչատրյանը կրակում է, եւ Ա.  Մ.-ին մահամերձ տեղափոխում են Սիսիան, այնտեղ վիրահատում եւ հրաշքով փրկվում է  նրա  կյանքը, իսկ իր ներսում գտնվող երեխայի կյանքը  չի հաջողվում փրկել»:

Մանրամասները՝ Aravot.am-ի նյութում

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. Ռունին հենց ինձ է հիշեցնում’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանի հակառակորդները հավաք են կազմակերպել Ստամբուլի կենտրոնում’