Իցհակ Հերցոգ․ Հյուսիսային սահմաններում մենք իրավիճակի սրացում չենք ցանկանում

206

Իսրայելը չի ցանկանում հակամարտության մեջ մտնել հյուսիսային սահմաններում, սակայն եթե շիական «Հըզբոլլահը» Լիբանանին ներքաշի պատերազմի մեջ, ապա այդ երկիրը կփոխհատուցի նրա գործողությունների համար։

Նման հայտարարություն է արել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակոնի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք շատ ուշադիր հետևում ենք իրադրությանը Լիբանանում, և ես կարծում եմ, որ «Հըզբոլլահը» կրակի հետ է խաղում․․․ Կուզենայի պարզաբանել․ մենք մեր հյուսիսային սահմաններում հակամարտության մեջ մտնել չենք ցանկանում որևէ մեկի հետ, քանի որ հիմա կենտրոնացած ենք ՀԱՄԱՍ-ի ենթակառույցները ոչնչացնելու և մեր քաղաքացիներին տուն վերադարձնելու ուղղությամբ։ Սակայն, եթե «Հըզբոլլահը» մեզ ներքաշի հակամարտության մեջ, ակնհայտ է, որ Լիբանանն է վճարելու դրա համար։ Չի կարող այնպես լինել, որ իր տարածքում ապրող և լիբանանյան անձնագրեր ունեցողների համար Լիբանանը պատասխանատվություն չկրի Իսրայելի վրա հարձակվելու դեպքում»,- ասել է հրեական պետության նախագահը։

Նախորդ հոդվածըՀԱՄԱՍ․ Գազայում  են մեր 35 հազար զինված կողմնակիցները
Հաջորդ հոդվածըՉԼ․ «Բավարիան» և «Ինտերը» հաղթանակ տարան(տեսանյութ)