‘Ի հայտ են գալիս Տարոն Մարգարյանին պատկանող նոր բիզնեսներ. Քաղաքապետին են պատկանում N 5, N 32 երթուղայինները (փաստաթուղթ)’

14445

Օրերս «Ար» հեռուստատեսության «Ճանապարհ» հաղորդման ժամանակ «ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանը հայտարարել էր, որ  դեկտեմբերին հարցում էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ պարզելու համար, թե  որ ՍՊԸ-ներն են սպասարկում N5, N 32, N15 եւ N63  երթուղայինները:

Հարցման պատճառ էր դարձել այն, որ ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների ժամանակ հենց այդ երթուղայիններն են ընտրողներին տեղափոխել ընտրատեղամասեր` «նախընտրելի» թեկնածուի համար ձայներ ապահովելու նպատակով:

iLur.am-ը խնդրել է Ստեփան Սաֆարյանին փոխանցել հարցման պատասխանը, որտեղից երևում է, որ, մասնավորապես, N 5 և N32 երթուղայինների սպասարկումն իրականացնում է «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն, որի միակ բաժնետերը ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանն է, որն էլ, ի դեպ, դեկտեմբերի 2-ին Ավանում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների արդյունքում դարձավ պատգամավոր:

Դատելով հենց միայն ՍՊԸ-ի անվանումից՝ դժվար չէ կռահել, որ իրականում այն պատկանում է ոչ թե Տարոն Մարգարյանի աներձագին, կամ, առնվազն՝ ոչ միայն աներձագին, այլ նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Դժվար չէ նաև կռահել, որ այն քաղաքապետը, ով առնվազն երկու միկրոավտոբուսային երթուղիներ ունի, չի կարող և, ամենակարևորը՝ չի ցանկանա Երևան քաղաքում կարգավորել տրանսպորտային խնդիրները:

Հիշեցնենք նաև, որ լրատվամիջոցներում շրջանառվում են տեղեկություններ  Տարոն  Մարգարյանին պատկանող շատ այլ բիզնեսների մասին ևս:

Ակներև է, թե ինչպես  է Տարոն Մարգարյանին հաջողվել կուտակել միլիոնավոր դոլարների հասնող ունեցվածք: 

Քիչ առաջ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ կուսակցությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն:

Նախորդ հոդվածը‘ Կոնգրեսը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Տարոն Մարգարյանը թալանել է ժողովրդին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Անտառում հրդեհ է բռնկվել’