‘Ի հատուցումն օդաչուի սպանության՝ Հորդանանը մահապատժի է ենթարկել ահաբեկիչներին’

893

Հորդանանի իշխանությունները ի կատար են ածել գերի ընկած երկու արմատական իսլամիստների մահապատժի դատավճիռը: Նման քայլի Հորդանանի իշխանությունները դիմել են, որպեսզի վրեժխնդիր լինեն «Իսլամական պետության» գրոհայինների կողմից օդաչու Մուազա ալ-Քասասբիի սպանության համար:

Հորդանանցի զինվորականների խոսքերով՝ մահապատժի ենթարկվածներից մեկը՝ Սաջիդա ար-Ռիշաուին, Ամմանում 2005 թ. իրականացրած ահաբեկչական գործողության մասնակիցներից մեկն էր, որի արդյունքում զոհվել էր 60 մարդ: ԻՊ-ն պահանջում էր նրան փոխանակել  ճապոնացի պատանդների հետ, որոնք հետագայում մահապատժի ենթարկվեցին:

«Իսլամական պետություն» գրոհայիններն ավելի վաղ տարածել էին մի տեսագրություն, որում պատկերված էր օդաչուի մահապատիժը՝ նրան ողջ-ողջ այրում են: Հորդանանի ներկայացուցիչները բանակցություններ էին վարում «Իսլամական պետության» գրոհայինների հետ՝ ջանալով ազատել ալ-Քասասբիին, բայց՝ ապարդյուն:

Հորդանաի իշխանությունները երդվել էին վրեժ լուծել օդաչուի սպանության համար, ով ջիհադականների ձեռքն էր ընկել անցյալ տարեվերջին սիրիական Ռաքքա քաղաքի մոտ հարկադրական վայրէջք կատարելուց հետո:

 Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ն պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ին ցանկացած պատերազմում, այդ թվում՝ միջուկային’
Հաջորդ հոդվածը‘Հունգարիան Ուկրաինային զենք չի մատակարարի’