‘Ի նշան բողոքի՝ փակվել է Գավառի հանրախանութը. Բնակիչները հաց գնելու խնդիր ունեն’

2027

Գավառ քաղաքի մանր ձեռներեցները միացել են Սեւանում, Երևանում և Գյումրիում ընթացող բողոքի ակցիաներին, որոնք ուղղված են «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ: Այսօր առավոտվանից Գավառի բոլոր մթերային և այլ ապրանք վաճառող խանութները, այդ թվում նաեւ քաղաքի կենտրոնում գտնվող հանրախանութը, ի նշան բողոքի՝ փակվել են:

Գավառ քաղաքի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ խանութների փակվելու պատճառով տեղացիները առավոտվանից չեն կարողանում հաց գնել, իսկ թե մանր ձեռներեցները երբ կվերադառանան իրենց աշխատանքին՝ հայտնի չէ:

 

Նախորդ հոդվածը‘ՇԱՐԺՈՒՄ-88. «Ղարաբաղյան շարժման անցած ուղին եւ հեռանկարները» (25.հուլիս, 1988)’
Հաջորդ հոդվածը‘Վազգեն Խաչիկյանի համար դատախազը 13 տարվա ազատազրկում է պահանջում’