‘Ի նպաստ վաղվա պատմաբանների’

7320

Վերատպելով «7օր» կայքում Կորյուն Մանուկյանի «Լեւոն Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան այցն ու Մովսես Հակոբյանի չհաջողված ասուլիսը» հոդվածը՝ հարկադրված ենք նշել, որ թեեւ այն պատասխանում է խնդրո առարկա հերյուրանքին, բայց ,ցավոք, չափազանց թերի է։

Լեւոն Տեր-Պետրոսյանը Լեռնային Ղարաբաղ է այցելել հետեւյալ տարիներին.

1. 1982 թ. եղբոր՝ «Հրազդանմաշ» գործարանի տնօրեն Թելման Տեր-Պետրոսյանի եւ գրող Ռուբեն Անղալադյանի հետ։ Իջեւանել են ԼՂԻՄ Մարտունու շրջանի Հաղորդի գյուղում։

2. 1983 թ. կրկին Թելման Տեր-Պետրոսյանի եւ պատմական գիտությունների դոկտոր (հետագայում` Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան) Վահան Բայբուրդյանի հետ։ Իջեւանել են ԼՂԻՄ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։

3. 1987 թ. Մատենադարանի աշխատակիցների մի խմբի հետ։ Իջեւանել են Շուշիում։

4. 1988 թ. հունիս. ՀԽՍՀ ԳԱ պատվիրակության կազմում, որի մեջ մտնում էին նաեւ ֆիզիկոսներ Արա Կոզմանյանը, Մանուշակ Պետրոսյանը եւ պատմաբան Գայանե Մախմուրյանը։

5. 1988 թ. հուլիս. Վազգեն Մանուկյանի եւ Վանո Սիրադեղյանի հետ։ Իջեւանել են Ռազմիկ Պետրոսյանի տնօրինության տակ գտնվող՝ Ստեփանակերտի մարզադաշտին կից հյուրատանը։

6. 1988 թ. օգոստոս. միայնակ, իջեւանել է ազատամարտիկ Ռուդիկ Օգանովի տանը։

7. 1988 թ. սեպտեմբեր. Բաբկեն Արարքցյանի հետ։ Իջեւանել են Ռազմիկ Պետրոսյանի վերոհիշյալ հյուրատանը։

8. 1988 թ. հոկտեմբեր. Կրկին Բաբկեն Արարքցյանի հետ։ Իջեւանել են նույն տեղում։

9. 1988 թ. նոյեմբեր. Դավիթ Շահնազարյանի հետ։ Իջեւանել են նույն տեղում (հիշեցնենք, որ 1988 թ.փետրվարից ի վեր Լեռնային Ղարաբաղում անժամկետ հատուկ դրություն եւ պարետային ժամ էր, ուստիեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամները չէին կարող փաստաթղթային գրանցմամբ մնալ Ստեփանակերտի հյուրանոցում, ստիպված էին մնալ մասնավոր բնակարաններում (նույնքան ապահով էր նաեւ Ստեփանակերտի մարզադաշտին կից փոքրիկ հյուրատունը)։

 10. 1993 թ. Այս այցելությունը հայտնի է եւ արդեն ներկայացվել է նաեւ «7 օրի» հիշյալ հոդվածում։

11. 1995 թ. Պաշտոնական այց։

12. 1996 թ. Պաշտոնական այց։

13. 2007 թ. նոյեմբեր. Ստեփանակերտում հանդիպում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։

Այս ամենը՝ ոչ միայն ի հեճուկս այսօր տարածվող հերյուրանքների, այլեւ ի նպաստ վաղվա պատմաբանների։

Նախորդ հոդվածը‘«Տոտենհեմը» փորձում է պահպանել Բեյլին իր կազմում’
Հաջորդ հոդվածը‘Իմ տնից 3 հոգի խոպան ա գացել, անաստվածնե’ր. արմավիրցի 85-ամյա պապիկը` վարչապետին. Տեսանյութ’