‘Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի երթը մեկնարկել է քահանայի աղոթքի ուղեկցությամբ (Լուսանկարներ)’

1056

Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտից մեկնարկել է ի պաշտպանություն ռուսաստանցի գործարար Լեւոն Հայրապետյանի երթը, տեղեկացնում է iLur.am-ի թղթակիցը:  Երթի մասնակիցները իրենց պահանջներով նամակ կփոխանցեն նախագահական նստավայր, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, ՌԴ դեսպանատանը եւ արտգործնախարարությանը: Ցուցարարները պարզել են ՀՀ եւ ԼՂՀ դրոշները, ինչպես նաեւ՝ Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու, մարդու իրավունքների խախտումը կանխելու եւ այլ պահանջներով պաստառներ:

Մեր թղթակիցը փոխանցում է, որ երթի մի քանի տասնյակ մասնակիցների թվում են հայտնի դերասան Միքայել Պողոսյանը, ԱԺ պատգամավոր, դաշնակցական Աղվան Վարդանյանը, այլ հասարակական եւ քաղաքական գործիչներ: Երթի մեկնարկից առաջ աղոթքով հանդես է եկել Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի սպասավոր Տեր Հակոբ քահանան:  

Հիշեցնենք, որ ռուսաստանցի գործարար, հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանը ձերբակալվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հուլիսի 15-ին: Նրան փողերի լվացման եւ յուրացման մեղադրանք է առաջադրվել:

Նախորդ հոդվածը‘ՌԴ կառավարությունը Վ.Պուտինին կառաջարկի ստորագրել ԵԱՏՄ–ին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրը’
Հաջորդ հոդվածը‘Ինչո՞ւ Գվարդիոլան չի սեղմել MLS-աստղային թիմի մարզիչի ձեռքը’