‘Ի պատասխան Անկարայի պայթյունի՝ Թուրքիան սկսել է ռմբակոծել Իրաքի քրդերին’

1130

Թուրքիան ավիահարվածներ է հասցրել քուրդ ապստամբների դիրքերին Իրաքի հյուսիսում: Հարձակումը տեղի է ունեցել 18 օբյեկտների, այդ թվում՝ ռազմամթերքի պահեստների ուղղությամբ, դրան մասնակցել է 11 օդանավ:

Սա թուրքական իշխանությունների պատասխանն է կիրակի օրը Անկարայում որոտացած պայթյունի, որն առնվազն 37 մարդու կյանք է խլել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է «ծնկի բերել ահաբեկչությունը», իսկ վարչապետ Ահմեդ Դավիթօղլուն հայտարարել է, որ պայթյունի վայրում հայտնաբերված իրեղեն ապացույցները գործնականում միանշանակ մատնանշում են, որ պայթյունն իրականացրել են Թուրքիայում արգելված Քուրդիստանի բանվորական կուսակցության գրոհայինները: Թուրքիայի անվտանգության ծառայությունները հայտարարել են, որ պայթյուն իրականացնելու մեջ կասկածվող մահապարտ կինը ՔԲԿ-ի անդամ է:

Միջադեպի հետաքննության ընթացքում, ինչպես գրում է թուրքական մամուլը, երկրի հարավ-արևելքում՝ Սանլիուրֆ քաղաքում, ձերբակալվել է չորս հոգի: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այն ավտոմեքենան, որում եղել է պայթուցիկը, գնել են հենց այդ քաղաքի ավտոսրահից:

Իսկ ընդհանուր հաշվով, ըստ Դավութօղլուի, ոստիկանությունը ձերբակալել է 11 մարդու՝ այդ հարձակմանը մասնակից լինելու կասկածանքով: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ն խոստացել է անցկացնել նոր հրթիռամիջուկային փորձարկում’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ ‘