Ի պատասխան G7-ի՝ Մեդվեդևը «կատակել է»

378

«Մեծ յոթնյակի» երկրների ԱԳՆ ղեկավարները Գերմանիայում կայացած հանդիպման ընթացքում իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինային և հայտարարել, որ երբեք չեն ճանաչի Ռուսաստանի նոր սահմանները, որը նա փորձում է փոխել ռազմական ագրեսիայի օգնությամբ։

Գագաթնաժողովի հայտարարությանը արձագանքողներից առաջիններից մեկը եղել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեվեդևը․

«Մեղմ ասած՝ մեր երկիրը թքած ունի G7-ի կողմից նոր սահմանները չճանաչելու վրա, կարևորը այնտեղ ապրող մարդկանց իրական կամքն է։ Մի՛ մոռացեք Կոսովոյի նախադեպը, արևմտյան բարեկամներ»։

Այնուհետև Մեդվեդևն անդրադարձել է G7 երկրների դատապարտմանը Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու սպառնալիքներին և ռուսաստանցի զինվորականների դաժան վերաբերմունքին ուկրաինական օկուպացված տարածքներում խաղաղ բնակչության հանդեպ։
«Յոթնյակը նաև մոռացել է ասել հակամարտությունում Ռուսաստանի կողմից անխուսափելիորեն ռազմավարական միջուկային ուժեր կիրառելու և ուկրաինացի նացիոնալիստներին Կարմիր հրապարակի «կառափնարանում» քառատելու միջոցով հավանական մահապատիժների մասին։ Այդ ամենը դեռ առջևում է»,- սոցցանցում ծաղրանքով գրել է Մեդվեդևը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌուսաստան – G7
Հաջորդ հոդվածըԿիևը Մոսկվային առաջարկում է տեղափոխել զոհվածների մարմինները